17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

02 փետ 2018 09:45

Քանի միլիարդ դրամի արտահոսք է եղել Հայաստանից Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին.«Ժողովուրդ»

Քանի միլիարդ դրամի արտահոսք է եղել Հայաստանից Սերժ Սարգսյանի նախագահության  տարիներին.«Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017թ. ընթացքում կտրուկ ավելացել Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար: 2008թ. հետո (հիշում եք` այդ տարի կեղծված նախագահական ընտրությունները, մարտի 1-ի սպանդը, քաղաքական անկայունությունը) սա Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ամենամեծ ցուցանիշն է: Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի նախագահության այս տարիների ընթացքում ՀՀ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 8 մլրդ 647 մլն 221 հազար դոլար: Այս ցուցանիշը, թերեւս, վկայում է այն մասին, որ եւ հայաստանյան, եւ օտարերկրյա կապիտալի համար Հայաստանը չի համարվում ապահով երկիր, ուստի` մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը պարզապես դուրս հանել»:

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր