Տեսանյութ. Թուրքիայում նավթատար է պայթել. Կա հավանականություն, որ կրակը կտարածվի բնակելի թաղամասերում          Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք       Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է    

02 փետ 2018 11:15

Պարտքի պատճառով երեխա են առևանգել

Պարտքի պատճառով  երեխա են  առևանգել Փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Վարսենիկի և Մարինեի միջև գումարային խնդիրներ են եղել՝ պարտք ու պահանջի, ու Մարինեն Վարսենիկին հայտնել է, որ մինչև պարտքը չվերադարձնի, երեխային չի հանձնելու։ Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է Եղվարդի թիվ 3-րդ դպրոցի 3-րդ դասարանում։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր