5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել          Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից       Մարդկանց մոտ նվազում է Y քրոմոսոմը,ինչպես են ծննդաբերելու տղամարդկանց, դա կարող է հանգեցնել մարդկության ավարտին    

02 փետ 2018 17:50

Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է․ ԱԳ նախարար

 Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է․ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին
Հարց: Թուրքիայի արտգործնախարարը պոպուլիզմ է որակել Ֆրանսիայի Նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները։ Ինչ կասեք դրա վերաբերյալ։
Պատասխան: Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից:
Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլև ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է Միացյալ Նահանգների և այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական և իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում:
Արժանահիշատակ է, որ ի թիվս շատ այլ երկրների Գերմանիան և Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:
Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն, Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր