10:36 - Էսքան դարդուցավի մեջ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել․«Հրապարակ»         10:17 - Վարչապետի մեսիջները՝ հանրությանը․իրենք էլ են զգում, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը.«Փաստ»      10:00 - Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում.«Ժողովուրդ»    

---

02 փետ 2018 20:35

Փետրվարի 5-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ

Փետրվարի 5-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը  և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: 
 
Թեման՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին  նոր օրենք»-ի նախագիծ, հեռարձակման ոլորտին առընչվող խնդիրներ:
 
Փետրվարի 5-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը և Ոստան ավանդական երգի, պարի համույթի ղեկավար, ազգագրագետ Գայանե Աբելյան-Բադալյանը:
 
Թեման՝ Բուն Բարեկենդանի տոն, որի ժամանակ թագավորը ենթարկվում էր ծառաներին, սկեսուրը՝ հարսներին, ինչպես էին նշում հայերը իրենց ամենամեծ դիմակահանդեսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն տոնի խորհուրդը, սովորությունները և բարեկենդանյան ծիսական երգերից:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր