17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

02 փետ 2018 20:45

Կեղծ փաստաթղթի միջոցով ապառիկ կարգով ձեռք է բերվել համակարգիչ (ֆոտո)

 
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ պարզելու փաստաթղթերը կեղծելու եղանակով ապառիկ կարգով դյուրակիր համակարգիչ ձեռք բերած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2014թ. մարտի 3-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքում գործող ԱՁ-ներից մեկում կեղծել է իրավունք վերապահող այլ քաղաքացու եւ բանկի միջեւ կնքված պայմանագիրը, որն օգտագործելով՝ նույն ԱՁ-ից ապառիկ կարգով ձեռք է բերել «Ֆուջիտսու» մոդելի դյուրակիր համակարգիչ:
Դեպքի առթիվ 2017թ. սեպտեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում համակարգիչների խանութից վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել այն անձի լուսանկարները, ով կատարել է նշված գործարքը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու եւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր