18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

03 փետ 2018 11:35

Արագածոտնում Opel-ը բախվել է բետոնե սյուներին և գլխիվայր շրջվել

Փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 56-ամյա Գագիկ Առուշանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 34 AT 603 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարաները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր