17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

08 հուլ 2016 12:37

Խոշոր ավտովթար՝ Աբովյան քաղաքում. բախվել են «BMW»-ն ու 06-ը

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան և Կոտայքի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նորք Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Կարեն Գալստյանի վարած BMW X5 մակնիշի 92 MZ 999 համարանիշի և Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 27-ամյա Արգիշտի Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 TՍ 221 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր