11:40 - Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում գետում հայտնաբերված երիտասարդի մահվան մասին         11:20 - Լոռու մարզում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին      11:00 - «Աէրոֆլոտ»-ի խնդրահարույց որոշումը. «Ժողովուրդ»    

05 փետ 2018 11:00

Մոսկվան` ձյան տակ. կան զոհեր և վիրավորներ. Լուսանկարներ

Մոսկվան` ձյան տակ. կան զոհեր և վիրավորներ. ԼուսանկարներՄոսկվայում վատ եղանակը հանգեցրել է մարդկային զոհերի, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մեկ մարդ զոհվել է ծառի ընկնելու և էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

«Պետք է հեռու մնալ ծառերից և մալուխներից»,- գրել է Սոբյանինը «ՎԿոնտակտե»-ի իր էջում։

«Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել են ձյան ամենաառատ տեղումները: Երկու օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 122%-ը, որը փետրվար ամսին կազմում է 33 մմ»,-նշվում է բյուրոյի հաղորդագրությունում:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, մասնագետների փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին ձյան տեղումների քանակը կնվազի ու կկրի տեղային բնույթ:

Սերգեյ Սոբյանինն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ մասնավորապես առատ տեղումների պատճառով աշակերտները կարող են դպրոց չհաճախել:

Նշվում է, որ քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքներում են ներգրավել նաև զինվորականներին:

Մոսկվայում ձյան տեղումների նախկին ռեկորդը սահմանվել էր 1957թ.: Այն ժամանակ գրանցվել էր մեկ օրում 11.2 մմ տեղում:
Մոսկվան` ձյան տակ. կան զոհեր և վիրավորներ. Լուսանկարներ
Մոսկվան` ձյան տակ. կան զոհեր և վիրավորներ. Լուսանկարներ
Մոսկվան` ձյան տակ. կան զոհեր և վիրավորներ. Լուսանկարներ
Մոսկվան` ձյան տակ. կան զոհեր և վիրավորներ. Լուսանկարներ
Մոսկվան` ձյան տակ. կան զոհեր և վիրավորներ. Լուսանկարներ

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր