17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

06 փետ 2018 12:17

Կոտայքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառեր և գլխիվայր շրջվել

Կոտայքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառեր և գլխիվայր շրջվելՓետրվարի 5-ին խոշոր  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QA 877 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաբեր գյուղից դեպի Աբովյան ընթանալիս՝ նշված ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, արմատախիլ արել ծառեր և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ հարվածի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է մի քանի մետր:  Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Հարությունյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Աբրահամյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Ա. Հարությունյանը, մյուս ուղևորներ՝ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչներ, 36-ամյա Քրիստինե Այվազյանը և 14-ամյա Գեղեցիկ Աբրահամյանը։ Վարորդն ու վիրավոր Ք. Այվազյանը աշխատում են Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ՍՊԸ-ում։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր