Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

06 փետ 2018 14:05

Բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունը

Բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունըAravot.am-ի տեղեկություններով, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ծառի տակ մնացած երեխայի հոր ինքնությունը նույնպես ԴՆԹ-ով հաստատվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, որը Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981թ.: Armtimes. com-ի տեղեկություններով, երեխային լքած կինը ուսուցչուհի է:: Մեր տեղեկություններով, երեխային ծառի տակ թողած ուսուցչուհու մայրը նույնպես մանկավարժ է: Պարզվել է, որ երեխային թողած կինն ամուսնացած է, ունի երկու երեխա, իսկ ծառի տակ թողած երրորդ երեխայի հայրը հենց իր ամուսինն է: Ի դեպ, փետրվարի 2-ին, Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ծառի տակ մնացած երեխան հանձնվեց որդեգրման՝ մանկավարժի ընտանիքին: Այս ընտանիքի հայրն ու մայրը ունեն եւս երկու երեխա: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր