10:38 - Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ»         10:37 - Տեսանյութ. Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը»      10:18 - Խտրականություն.ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ. «Փաստ»    

06 փետ 2018 16:50

3 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող քննիչը կմնա կալանքի տակ

 
3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող նախկին ավագ քննիչ Միքայել Զադոյանը կմնա կալանքի տակ: Այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրում Միքայել Զադոյանի շահերի պաշտպանի միջնորդությունը՝ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին մերժվել է:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:
Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր