17:30 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

06 փետ 2018 19:10

Կնոջ բնավորությունը կարելի է որոշել իրանի չափերով

 
Ըստ հետազոտությունների արդյունքների` թույլ արտահայտված իրանով կանայք, որպես կանոն, ավելի ուժեղ բնավորություն ունեն։
ԱՄՆ-ից մարդաբան Էլիզաբեթ Քեշդանը պարզել է, որ կնոջ բնավորությունը կարելի է որորշել նրա մարմնի կազմվածքով։ Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ ոչ արտահայտիչ կազմվածքով կանայք ավելի ուժեղ բնավորություն ունեն։ Այս եզրահանգմանը մարդաբանը հանգել է 30 տարբեր պոպուլյացիաներ ուսումնասիրելուց հետո։
Կանանց համար իրանի և կոնքերի ամենահաջող հարաբերակցությունը 0,7 և պակաս ցուցանիշն է։ Սակայն ժամանակակից աշխարհում այդ ցուցանիշը մոտենում է 0,8-ին։ Այդ աճը պայմանավորվում է ահդրոգեն հորմոններով, որոնք կնոջը դարձնում են ավելի ուժեղ և դիմացկուն, սակայն, դրանով հանդերձ, նպաստում են իրանում ճարպերի կուտակմանը, մարմնի կազմվածքը դառնում է սյունակերպ։
Քեշդանի տվյալներով` այն երկրներում, որտեղ կանայք տնտեսական առումով ենթակա դիրք են գրավում (Ճապոնիա, Պորտուգալիա, Հունաստան), տեղացիների շրջանում ավելի հաճախ հանդիպում է նեղ իրան։ Այն երկրներում, որտեղ երկու սեռերի ընդգծված իրավահավասարություն է (Դանիա, Մեծ Բրիտանիա) արձանագրվում է ճիշտ հակառակ պատկեր։
Մարդաբանը նշում է, որ նեղ իրանով կանայք կարող են հպարտանալ նաև ավելի ամուր առողջությամբ։ Բացի այդ՝ նրանք ավելի հազվադեպ են տառապում անպտղությունից և սեռական բնույթի այլ քրոնիկ հիվանդություններից։
Միաժամանակ, նախկինում արված հոտազոտությունները նույպես ցույց են տվել, որ իրանի և կոնքերի չափերի մեծ տարբերություն ունեղող կանանց հատուկ է սուր միտքը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր