17:30 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

06 փետ 2018 20:00

Վիրավորանքն ընտանիքին ավելի մեծ վնաս է հասցնում, քան դավաճանությունը

 
Երբ ընդունում եք տարածված կարծիքը, որ ամուսնությունը փոխզիջումներ է պահանջում, ձեզ բացում եք անցանկալի զիջումների առջեւ:
Հաճախ մենք կարծում ենք, որ փոխզիջումը լուծում գտնելու համար ինչ-որ մեկի հետ անկեղծ զրույցն է: Առանց միմյանց ընդունելու անհնար է իսկապես ընդունել առաջարկվող լուծումը, հակառակ դեպքում զայրույթ եւ վիրավորանք է առաջանում: Վիրավորանքը դեպի անհավատարմություն տանող առաջին քայլն է: Երբ զուգընկերներից մեկի մոտ վիրավորանքի զգացում է արթնանում, հարաբերությունները խոցելի են դառնում: Եվ եթե վիրավորանքն անուշադրության է մատնվում, հարաբերությունները մեռնում են:
Իմանալ, ձեր զուգընկերն իսկապե՞ս համաձայն է ձեզ հետ, թե՞ պարզապես զիջել է՝ ձեզ հանգստացնելու համար, ընտանեկան ամենաբարդ խնդիրներից է: Կոնֆլիկտներից խուսափող մարդիկ, հավանաբար, անցանկալի արարքներ կգործեն, քանի որ սիրելիին տխրեցնելու վախը կգերակշռի սեփական պահանջմունքները բավարարելու ցանկության նկատմամբ: Արդյունքում վիրավորանքն անդառնալի կետի կհասնի:
Անցանկալի զիջումների հետ կապ չունեցող լուծումներ գտնելը վիրավորանքից խուսափելու լավագույն միջոցն է: Չնայած այդ գործընթացը դյուրին չէ:
Ահա թե ինչ կարելի է անել. ինքներդ ձեզ եւ միմյանց խոստացեք, որ չեք համաձայնի լուծման, որը հարմար չէ երկուսիդ էլ: Դա չի նշանակում, որ ձեր զուգընկերոջից պահանջում եք միշտ ձեր կողմից լինել: Դա նշանակում է, որ դուք շարունակում եք խոսել եւ լսել, մինչեւ ընդհանուր լեզու գտնեք: Որքան հաճախ հետեւեք այս կանոնին, այնքան ավելի դյուրի կլինի միմյանց հասկանալն ու ձեր ընտանիքը պա

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր