17:30 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

06 փետ 2018 20:45

Աստղագուշակ 2018-ի փետրվարի համար


Խոյ
Փետրվարին Խոյն իրեն կզգա ոչ միայն դրության տեր, այլև իսկական թագավոր։ Եթե ձեր գործողություններով բարկացնեք Դեղին շանը, ապա փետրվարին նրանից աջակցություն մի սպասեք։ Հակառակը, դարձեք մեղմ, զիջող և բարեհամբույր։ Փետրվարի աշստղագուշակը Խոյին կանխատեսում է գործուղումներ և ռոմանտիկ ծանոթություններ։ Որպեսի ձմռան վերջին չհիվանդանաք, կոփեք օրգանիզմը և առավոտյան վազքով զբաղվեք։
Ցուլ
Ցուլերը պետք է վերանայեն իրենց սկզբունքները։ Եթե ձեզ զուսպ պահեք, ապա նաև անձնական ճակատում «կանաչ լույս» կվառվի։ Դժվարություններ կլինեն ֆինանսների հետ կապված, սակայն փետրվարին վարկ վերցնել Ցուլերին խորհուրդ չի տրվում։ Ամրացրեք կենսունակությունը վիտամինների օգնությամբ, որպեսզի զերծ մնաք մրսածությունից։ Հանգստյան օրերին լողավազան կամ շոգեբազնիք գնացեք, ինչպես նաև՝ սնվեք կանոնավոր։
Երկվորյակ
Փետրվարին Երկվորյակները ճախրելու են երջանկությունից։ Դե ինչ, ձեզ կարելի է շնորհավորել․ աշխատանքում հասաք արժանի դիրքի, գումար վաստակեցիք և, անգամ, հանդիպեցիք սիրելի մարդուն։ Միայն թե պահպանեք այն, ինչ ունեք։ Փետրվարի աստղագուշակը Երկվորյակներին խորհուրդ են տալիս ավելի շատ շփվել բարեկամների հետ։ Հենց նրանք ձեզ կօգնեն խուսափել անհաջողություններից կենցաղում և ֆինանսական հարցերում։ Ի դեպ, արդյոք սա հենց այն ամիսը չէ՞, որ ցանկանում եք գնել մարզասրահի աբոնեմենք։
Խեցգետին
Խեցգետնին խորհուրդ է տրվում ինքնավստահություն ձեռք բերել և հազվադեպ նայել դեպի անցյալ։ Եթե այլևս հնարավորություն չունեք ինչ-որ բան փոխելու, ապա մի փորձեք դա անել։ փետրվարին Խեցգետինը կարող է աշխատանքային առաջարկ ստանալ։ Եղեք ավելի վճռական և ընկերների խորհուրդներին ականջ մի դրեք։ Առողջության առումով շեշտը դրեք քրոնիկ հիվանդությունների կանխարգելիչ գործողությունների վրա։
Առյուծ
Փետրվարին Առյուծը չպետք է լինի չափազանց գրգռված և ագրեսիվ: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը նեղացրել կամ վիրավորել է ձեզ, միեւնույն է, մի պատասխանեք նույն կերպ: Փետրվարին Աստղագուշակը Առյուծին խոստանում է անմոռանալի ճանապարհորդություն, ռոմանտիկ ծանոթություններ եւ ուրախ իրադարձություններ ընտանիքում: Իսկ, ահա, կարիերայի աճի համար ժամանակն դեռևս չի եկել, ուստի առայժմ ուժ և գումար խնայեք: Եվ, առավել ևս, ոչ մի անձնական՝ բիզնեսում:
Կույս
Փետրվարը Կույսին խոստանում է լարված պայքար մրցակիցների հետ, որից նա հաղթանակով դուրս կգա: Ձեր հմայքը աննկատ չի մնա սիրո բնագավոռում: Այսքան շատ երկրպագուներ, ցուրտ փետրվարին, Կույսերը դեռ չեն ունեցել։ Իսկ աշխատանքային ասպարեզում, պետք է կարգապահություն ցուցաբերեք։ Հատկապես, եթե դուք որոշեք նպատակներին հասնել անազնիվ կերպով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ պատժամիջոցները կոշտ կլինեն և հարված կհասցնեն ֆինանսականին:

Կշեռք
Կշեռքները փետրվարին, ինչպես քնկոտ ճանճեր, չեն կարող հավաքել իրենց մտքերը և ներսուզվել աշխատանքի մեջ: Զարմանալի չէ, քանի որ ցանկանում եք, զվարճանալ և հանգստանալ ընկերների հետ: Դուք կունենաք «թեժ» ամիս սիրո առումով: Կարևորը՝ ճիշտ ընտրություն կատարեք՝ ամուր ընտանիք կազմելու համար: Սպորտով զբաղվելը կօգնի ամրապնդել ողնաշարի մկանները և ազատվել ավելորդ քաշից: Պարզապես դա արեք մարզիչի հետ, ոչ թե ինքնուրույն:
Կարիճ
Աստղագետները Կարիճին խորհուրդ են տալիս զգացմունքներում լինել զգոն եւ զսպված: Հատկապես, եթե որոշեք վերադասին ձեր դժգոհությունը հայտնել աշխատավարձի առումով: Սիրո ոլորտում Կարիճը, ընդհակառակը, նավի նավապետն է: Դուք կկարողանաք հմայել ցանկացածին, ով անկեղծ հետաքրքրություն կցուցաբերի ձեր նկատմամբ: Առողջության ամրապմդման համար ավելի շատ մրգեր, կանաչեղեն ու բանջարեղեն օգտագործեք: Դե, իսկ առավոտյան մարզանք արեք և սառը ցնցուղ ընդունեք:
Աղեղնավոր
Աղեղնավորը փետրվարին պետք է զսպի զայրույթը եւ նկրտումները, հակառակ դեպքում կմնա առանց սիրելի աշխատանքի և մտերիմ մարդու: Իհարկե, հեշտ չի լինի լուծել կուտակված բոլոր խնդիրները, բայց ուժ և համբերություն՝ կբավականացնի: Աստղագուշակն Աղեղնավորին խորհուրդ է տալիս փետրվարին ավելի հաճախ դիմել հարազատներին՝ բարոյական աջակցության համար: Դե, նաև հոգ տարեք դիետայի և հանգստի մասին:
Այծեղջուր
Այծեղջյուրը փետրվարին կարող է վստահորեն հայտարարել, որ հաջողակ է և երջանիկ: Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն հեռանկարային աշխատանք ստանալու, այլև զգալի փող աշխատելու: Իսկ, ահա, սիրո առումով հարկ կլինի մանրակրկիտ աշխատել ձեր թերությունների վրա: Աստղագուշակի կանխատեսումը 2018 թ. փետրվարին, Այծեղջյուրը խորհուրդ է տալիս հետեւել կանխարգելիչ միջոցներին՝ հիվանդանալուց խուսափելու համար: Եթե ցանկություն կա, ապա դուք կարող եք պատվաստվել գրիպի դեմ:
Ջրհոս
Ջրհոսն այնքան է սիրում ոչինչ չանել եւ չմտածել շրջակակայքի մասին, որ փետրվարին նրան դժվար կլինի տրամադրվել աշխատանքի: Դե ինչ, այդ դեպքում ճակատագրից մի ակնկալեք ողորմածություն և մեծ շահույթ: Աստղաբանները Ջրհոսին խորհուրդ են տալիս նոր ձեռքբերումների եւ անձնական կյանքի կազմակերպման դասընթացներ անցնել: Առողջությանը ևս մի մոռացեք հետեւել: Հակառակ դեպքում մրսածությունը ձեզ երկար ժամանակով անկողին կգցի, իսկ դուք «անաշխատունակության թերթիկ» չեք պահանջում:
Ձկներ
Ձկներին ձմռանը սպասում են անհավատալի նորությունների և վառ փոփոխությունների: Հաջողությունն ինքն իրեն կհայտնվի ձեր ձեռքերում, միայն թե մի կորցրեք ձեր «աստղային պահը»: Ձկները փետրվարին պետք է ավելի պատասխանատու լինեն, և հույսը չդնել պատահականության կամ մտերիմ մարդկանց վրա: Որքան լուրջ վերաբերվեք անձնական կյանքին, այդքան ավելի արագ կհանդիպեք ձեր «երկրորդ կեսին»: Հնարավոր է, որ ծանոթությունը տեղի ունենա ճանապարհին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր