ԱԺ-ում քվեարկվում են նախորդ օրը քննարկված նախագծերը. ուղիղ

Դրանց շարքում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Միջհամայնքային միավորումների մասին օրենքների նախագծերը:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 6-ին մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված է 19 հարց:
Հերթական նիստերի օրակարգն սպառելուց հետո ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում են մասնավորապես «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք եւ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը: