11:20 - Լոռու մարզում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին         11:00 - «Աէրոֆլոտ»-ի խնդրահարույց որոշումը. «Ժողովուրդ»      10:45 - Ի՞նչ կապ ունի մահացած երիտասարդը հայտնի գործարարի հետ. «Ժամանակ»    

07 փետ 2018 15:15

ԱԱԾ-ն ու 30 վարորդները. Նոր «բանդա» է հայտնաբերվել

ԱԱԾ-ն ու 30 վարորդները. Նոր «բանդա» է հայտնաբերվել«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ վրաթներ կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղել 30-ից ավել վարորդներ եւ մեկ ոստիկան:
Իսկ ինչպե՞ս է գործել խումբը
2 վարորդ միմյանց հետ պայմանավորվել են «թեթեւ» ավտովթար բեմադրել եւ ապահովագրական ընկերություններից գումար աշխատել: Եւ որպեսզի ամեն ինչ «օրինական» լինի, գործին խառնել են նաեւ օրենքի մարդկանց՝ ՀՀ ճանապարհային ոստիկաններին: Պարզվում է` ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցները` նախապես տեղեկացված լինելով, որ վթարները կեղծ են, աչք են փակել կեղծիքի վրա, արձանագրել վթարը՝ այդպիսով հնարավորություն տալով վարորդներին գումար աշխատել: Հասկանալի է, որ ճանապարհային ոստիկաններն իրենք էլ են շահագրգռված եղել եւ, այսպես ասած, մասնաբաժին են ունեցել գործարքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կեղծ վթարների գործում ներգրավված են եղել տասնյակից ավել վարորդներ, որոք հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության: Ավելին` ԱԱԾ-ն կեղծ վթարներ կազմակերպելու գործով կալանավորել է ճանապարհային ոստիկանության մի աշխատակցի: Եւ այս օրերին հերթով հարցաքննության են հրավիրվում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին՝ հասկանալու համար, թե նրանք որքանով են ներգրավված եղել այս բանդայի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունը փորձեց պարզել գործը բացահայտած եւ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: 
ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանին ուղարկված մեր հարցումների մեջ էր նաեւ այս տեղեկությունը, թե քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ապահովագրական ընկերություններից շուրջ 10 միլիոնը գերազանցող գումարների հափշտակության դեպք, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել նշված գործի կապակցությամբ: Ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերություններից կեղծ վթարների արդյունքում գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույնպես դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի այս դեպքում եւս ստիպված եմ սեղմ տվյալներ ներկայացնել: Կարող եմ փաստել, որ գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել: Հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, ով գտնվում է կալանքի տակ: Ըստ նախնական տվյալների` վերջինս, տեղեկացված լինելով վթարների կեղծ լինելու մասին, ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը: 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր