12:10 - Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»         11:52 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից      11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից    

08 հուլ 2016 14:57

ՄԻՊ-ի առաջարկությունները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:
 
Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:
 
Ուսումնասիրությունը վերաբերում է հարկային օրենսդրության ոլորտում առկա վիճակին, Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների գործընթացին, դրա վերաբերյալ հանրության եւ մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին, ինչպես նաեւ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ այդ գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
 
Նշվածից բացի, ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Նախագծի կոնկրետ կարգավորումներին, որոնց վերաբերյալ հիմնական նկատառումները հետեւյալն են.
 
·         Նախագծով առաջարկվում է ավելացնել 120001-1000000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26ից դարձնելով 28%: Այսկերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, եւ, արդյունքում, բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթեւանում է, այլ ընդհակառակը՝ ավելանում:
 
·         Նախագիծը սահմանում է, որ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը, ում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության եւ այլ եկամուտների հանրագումարը չի գերազանցել 40 մլն. ՀՀ դրամը (…): Սահմանված 40 մլն. ՀՀ դրամը գերազանցելու դեպքում առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը կհարկվեն ավելացված արժեքի  հարկով:  Առաջարկում ենք վերանայել շրջանառության հարկի կիրառման Նախագծով առաջարկվող շեմի  իջեցումը, քանի որ Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց  է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչեւ 2014 թվականը գործող օրենսդրության համատեքստում:
 
·         Նախագծի համաձայն՝ հարկային իրավախախտման համարհարկ վճարողները կամ հարկայինգործակալները հարկայինպատասխանատվության են ենթարկվում բացառապեսՕրենսգրքով եւվճարների վերաբերյալ ՀՀ օրենքներովսահմանված հիմքերով եւ կարգով: Այնինչ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են միշարք համանման իրավախախտումներ, որոնց դեպքումկիրառվում է վարչական պատասխանատվություն: Առաջարկումենք հարկային իրավախախտման համար հարկ վճարողներիկամ հարկային գործակալների հարկայինպատասխանատվությունը սահմանել այնպես, որ բացառվիհարկային եւ վարչական պատասխանատվության ենթակաորեւէ իրավասուբյեկտի՝ իրիրավական կարգավիճակովպայմանավորված հանգամանքներով կրկնակի պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր