17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

07 փետ 2018 16:35

Թբիլիսյան խճուղում բախվել են «Ford Transit» և «Mercedes E-320»-ը. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է

 Թբիլիսյան խճուղում բախվել են «Ford Transit» և «Mercedes E-320»-ը. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է
Փետրվարի 7-ին,  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 41 OV 777 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ջ.) և Mercedes E-320 մակնիշի 35 PF 174 (վարորդ՝ Վ. Շ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:  
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ». վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել դրանց գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր