14:24 - Էդ կարո՞ղ ա ուրիշ մոլորակից եք եկել...Եʹվ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ         14:22 - Տեսանյութ. Ի՞նչ է պատահել.ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում ոչ ոք չի վաստակել      14:02 - Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի    

08 հուլ 2016 15:41

Բացառված է, որ Արցախը երբևէ լինի Ադրբեջանի կազմում

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում Արցախը հանձնելու մասին PR «կոմպանիա» է սկսվել ու բացարձակ կարևոր չէ, թե այդ գաղափարն ինչ էմոցիաներով է գցվում մամուլ, կարևորը այն է, որ փորձում են այդ մտքին մեզ հարմարեցնել: Կոչ եմ անում մամուլում նման մտքեր այլևս չարտահայտել:
Առանց Արցախի՝ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Ով տեղյակ չի, հիշեցնեմ, որ սովետական ժամանակաշրջանում Երևանից Կապան ու Մեղրի տանող ճանապարհի մի հատվածը անցնում էր Ադրբեջանի տարածքով ու տարածքները հանձնելու համար այն նորից է Ադրբեջանով անցնելու:
Արցախը Սյունիքի հարց է, Սյունիքը՝ Իրանի սահման է` համապատասխան աշխարքաղաքական հետևանքներով և այլն: Դոմինոյի սկզբունքով` առաջին քարն անվտանգության տարածքներն են:
Պարզ է, որ Արցախի հարցը գոյության խնդիր է և ոչ ոքի մտքով չպետք է անցնի, որ այն կարող է որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում հայտնվել: Դա բացառվում է:
Իսկ ով փորձի նման քայլի գնալ, պետք է հասկանա, որ դա առաջին հերթին իր անձնական գոյության հարցի է վերածվելու:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր