09:54 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»         17:15 - Սեռական բնույթի ձայնագրությունները կայքէջից ջնջելու պատրվակով բնակչուհուց հափշտակել է զգալի չափի գումար      16:46 - Տեսանյութ.Կապանում սողանքի հետևանքով փլուզված 2 հարկանի տան փլատակների տակից դուրս է բերվել երկրորդ դին    

08 փետ 2018 16:15

Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է. Շարմազանովը՝ ՀՀ նախագահի մասին

 
Իշխանության հիմքերի հիմքը իշխանության թեւերի տարանատման սկզբունքն է, եւ օրենսդիր իշխանության գործառույթը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախգահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, սխալ է պնդել, որ երկրի նախագահը պետք է անպայման լինի ԱՆվտանգության խորհրդի կազմում. «Սխալ է ասել ինչու պետության գլուխը համարվող նախագահը չկա Անվտանգության խորհրդում: Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է: Բոլոր խորհրդարանական համակարգերում նախագահն ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ: Նա Սահմանադրության երաշխավորն է եւ ունի Սահմանադրությամբ իր վրա դրված ֆունկցիաները, որը պետք է հանգիստ իրականացնի: Այո, առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը: Այդպես է Գերմանիայում, Հունաստանում եւ Իտալիայում: Որեւէ մեկը գիտի՞ ով է Հունաստանի նախագահը, Իտալիայի նախագահը, չգիտեք, փոխարենը գիտեք, թե ով է այդ երկրների վարչապետը»,-ընդգծեց Շարմազանովը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր