22:05 - Աշխատանքի առաջարկ Hayacq.com կայքում         22:00 - Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. հանձնաժողովը չի խոչընդոտելու ՀՀ կայուն զարգացման գործընթացին      21:45 - Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾ    

08 փետ 2018 18:35

Սաակաշվիլին խնդրել է չխանգարել իրեն քաղաքականությամբ զբաղվել Ուկրաինայում

 
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սպառնացել է Միխայիլ Սաակաշվիլիին իր քաղաքական գործունեության պատճառով արտահանձնել Վրաստանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին:
«Երբ նրանց ողջ «գործը» ճաք տվեց, պարզվում է, որ ինձ Վրաստան են որոշել ուղարկել: Ոչ, «պետական հեղաշրջման եւ ԱԴԾ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն) հետ համագործակցության համար» դատեք ինձ այստեղ՝ ուկրաինական օրենքների համաձայն: Իսկ ձեր գործը ձախողվե՞լ է: Վկաները փախե՞լ են, «ապացույցներն անհետացե՞լ են», «հեռախոսազրույցը» պարզվել է, որ մոնտա՞ժ է: Այդ դեպքում հանգիստ թողեք ինձ եւ մի խանգարեք զբաղվել քաղաքականությամբ Ուկրաինայում եւ մի խանգարեք փրկել ժողովրդին օլիգարխներից, թմրավաճառներից եւ նրանց ենթականերից, այդ թվում նաեւ Ձեզնից՝ պարոն անդիպլոմավոր դատախազ»,- գրել է Սաակաշվիլին:
 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր