13:56 - Հոգեբանը բացատրել է՝ ինչու են մարդիկ այս օրերին զանգվածաբար զուգարանի թուղթ գնում. Daily Mail         13:36 - Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին      13:16 - Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է    

10 փետ 2018 15:00

Արք. Արամ Աթեշյանը կրկին Պոլսո հայոց փոխպատրիարքն է. Բեքչյանը հայտնել է հրաժարականի մասին

Արք. Արամ Աթեշյանը կրկին Պոլսո հայոց փոխպատրիարքն է. Բեքչյանը հայտնել է հրաժարականի մասինՊոլսահայ համայնքում պատրիարքի ընտրությունները նոր անցանկալի զարգացումներ են գրանցել հայ համայնքի ներկայացուցիչների եւ թուրքական իշխանությունների հետ կայացած հանդիպման արդյունքում։
Պոլսո հայոց պատրարքարանը հայտարարություն է տարածել, որ հաշվի առնելով Ստամբուլի նահանգապետարանի նամակը, որում շեշտվել է, թե պետությունը փոխպատրիարք է շարունակում ճանաչել արք. Արամ Աթեշյանին եւ անօրինական համարում արք. Բեչքյանի ընտրություններն ու նրա կայացրած որոշումները, շեշտել է, տեղի ունեցել Կրոնական ժողովի նիստ։
Նիստում որոշում է կայացվել հետ վերադառնալ 2010 թվականի իրավիճակին, երբ իշխանությունների կողմից փոխպատրիարք է նշանակվել արք. Արամ Աթեշյանը, այսինքն, Պոլսո հայոց փոխպատրիարքի պարտականությունները շարունակելու է կատարել արք. Արամ Աթեշյանը։
Նշվում է, որ նախորդ տարի պատրիարքի տեղապահ ընտրված արք. Բեքչյանը չի մասնակցել ժողովին՝ բանավոր հայտնելով իր հրաժարականի մասին։
Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է անկողնային վիճակում եւ ֆիզիկապես արդեն 10 տարի չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Ավելի ուշ, երբ հայ համայնքը որոշում է նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել, թուրքական կառավարությունը փոխպատրիարք է նշանակում արք. Արամ Աթեշյանին։ Նման պաշտոն չկա հայ եկեղեցում։
Հայ համայնքին սա չի բավարարում, քանի որ արք. Աթեշյանը նշանակված անձ լինելով՝ կաշկանդված է հայ համայնքին լիարժեք ծառայելու մեջ եւ իշխանամետ պահվածքով է մշտապես հանդես եկել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր