12:10 - Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»         11:52 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից      11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից    

12 փետ 2018 10:00

Արտակարգ դեպք Երևանում. եղբայրը դանակահարել է եղբորը

Փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր-Մարաշի վարչական շրջանի 1-ին նրբանցքի 76 տանը եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանների ժամանումը, նշված հասցեից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել նշված հասցեի բնակիչ, 38-ամյա Արսեն Ավետիսյանին, ով ստացել է սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր՝ մարմնի տարբեր մասերում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են 41-ամյա Արտակ Ավետիսյանին, ով կասկածվում է եղբորը՝ Ա. Ավետիսյանին, դանակի մի քանի հարվածներ հասցնելու մեջ: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ նշված տանը հայտնաբերվել են արնանման հետքեր: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
Աղբյուրի տեղեկություններով, հայտնաբերված դանակի վրա կան արնանման հետքեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր