Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

12 փետ 2018 10:35

Ան-148-ի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը. լուսանկարներ

Ան-148-ի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը. լուսանկարներՄերձմոսկվայում Ան-148 օդանավի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը; Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին:

«Իրականացվում են մարմինների մասերի հայտնաբերման ու դրանց ճանաչման աշխատանքներ», – հավելել է Պուչկովը:
 
Նա  հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա: Ենթադրվում է, որ դրանց հիմնական փուլը կտևի 7 օր, քանի որ ինքնաթիռի բեկորներն ընկել են մեծ մակերեսով տարածության վրա, բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են առատ ձյունն ու քարքարոտ տեղանքը:

Կործանված Ան-148-ն  իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը: Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի օրը Մերձմոսկվային Ռամենսկի շրջանում: Մահացածների ընդհանուր թիվը 71 մարդ է: Ինքնաթիռի վթարի նախնական պատճառը շարժիչներից մեկի խափանումն էր ու դրան հետեւած պայթյունը: Վթարի ավելի վաղ հրապարակված վարկածներից մեկը՝ «Ռուսաստանի փոստի» ուղղաթիռի հետ բախումը, չի հաստատվել:

Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհված ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել էր Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ 2-րդ օդաչուն ևս հայ է՝ Սերգեյ Ղամբարյան: Նա 812 ժամվա թռիչքի փորձ է ունեցել: Մասնագետի խոսքով՝ Ղամբարյանի թռիչքների ընդհանուր ժամաքանակը համապատասխանում է Ան-148 օդանավով թռչելու ժամաքանակին:
Ան-148-ի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը. լուսանկարներ
Ան-148-ի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը. լուսանկարներ
Ան-148-ի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը. լուսանկարներ



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր