12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

12 փետ 2018 10:55

Բուլղարիայի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բուլղարիայի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԲուլղարիայի նախագահ  Ռումեն Ռադեւի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Ռումեն Ռադեւը գրառում է կատարել հուշամատյանում: Բուլղարիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հիշատակի պուրակում:
Փետրվարի 11-ի երեկոյան Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ  Ռումեն Ռադեւը։ Նա Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։
Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Նախագահ Ռումեն Ռադեւին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի նախագահը կայցելի Մայր Տաճար եւ գանձատուն:
Հանրապետության նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադեւը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաեւ Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր