17:02 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են         16:25 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին      16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times    

12 փետ 2018 11:34

Հայաստանում Մեծ պահքը սկսվել է

Մեծ պահքը 40 օր կտեւի՝ մինչեւ Ծաղկազարդի կիրակի: Դրան անմիջապես հաջորդում է եւս մեկ՝ ավելի խիստ մեկշաբաթյա պահք՝ Չարչարանաց շաբաթը:
Պահքերը ապաշխարանքի եւ մեղայականի ժամանակահատվածն են: Դրանք խորհրդանշում են անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքը, երբ մկրտվելուց հետո Հիսուսը հոգու մղմամբ անապատ գնաց:
Մեծ պահքը ընդգրկում է 7 կիրակի, որոնք արտացոլում են Աստվածաշնչյան հատուկ հիշատակելի իրադարձությունները՝ կյանք դրախտում (Բուն Բարեկենդան), արտաքսում, անառակ որդու վերադարձ, տնտեսի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան եւ մուտք Երուսաղեմ (Ծաղկազարդ):
Պահքի շրջանում սնունդի մեջ օգտագործվում են բացառապես բուսական ծագմամբ մթերքներ: Պահքի ժամանակ հրաժարվում են ոչ միայն ուտելիքի որոշակի տեսակներից, այլ նաեւ կրքոտ զբաղմունքներից, շատախոսությունից, ստելուց, վիրավորելուց եւ այլ մեղքերից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր