13:08 - Ի գիտություն նրանց, որոնց 27 տարին լրացել է ու ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից         12:50 - Հայաստանում պետք է բռնություն չլինի որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ քյաբաբ ուտողների, բոյովների...տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացե՞լ են      12:30 - Տեսանյութ. Չլիներ Կապանի օպերացիան, հարց է՝ կլինե՞ր Քելբաջարի օպերացիան, կազատագրվեի՞ն Ջաբրայիլը, Զանգելանը կամ Ֆիզուլին, մեծ հարց է    

12 փետ 2018 21:00

Մարդու 5 գլխավոր վախերը

 
1. Միայնության վախ
Վախի հիմքում մարդու երջանիկ լինելու ձգտումն է: Բայց քանի որ մարդիկ ի սկզբանե «սոցիալական կենդանիներ» են, ապա մենք կարող ենք երջանիկ զգալ միայն՝ գտնվելով եւ դրսեւորվելով սոցիումի մեջ:
2. Մահվան վախ (ակրոֆոբիա, հեմատոֆոբիա եւ այլն)
Հատուկ է պատկերային տիպի մտածողությամբ տագնապող-կասկածամիտ մարդկանց: Հենց այդպիսի մարդիկ են մահվան վախի եւ նմանատիպ այլ ֆոբիաների գլխավոր կրողը. վախ՝ փակ տարածությունից, արյունից, բարձրությունից, հանգուցյալից, ցավից, բռնությունից եւ այլն:
3. Սոցիոֆոբիա (վախ՝ հրապարակային ելույթից), ագորաֆոբիա (երկյուղ՝ բաց տարածությունից)
Այս կամ այն չափով բոլորս էլ վախենում ենք արտահայտել մեր զգացմունքները կամ հույզերը այլ մարդկանց ներկայությամբ: Սակայն ոմանց համար այդ վախը դառնում է կպչուն եւ վերածվում է ֆոբիայի: Եւ այդ վախերով տառապում են հիմնականում պատկերային եւ համակարգային տիպերի մտածողությամբ մարդիկ: Եթե առաջինները բնածին ստեղծագործական խառնվածքով մարդիկ են, որոնց համար կարեւոր է ուշադրության կենտրոնում լինելը, բայց հենց ընկալման որոշակի ունակությունների հետեւանքով դրսեւորվում է բեմերից եւ բաց տարածություններից ծագող այդ վախը, ապա երկրորդ խմբի համար դա առավելապես անիրազեկ, ծիծաղելի, հիմար երեւալու վախն է:
4. Վախ սարդերից, առնետներից, խավարասերներից, օձերից, ինքնաթիռներից, հրեշներից, ոգիներից, հայելիներից, միացված համակարգչի մոնտիորից, բարձր կրունկներից
Բոլոր այս վախերը միավորված են մեկ կետում, որովհետեւ դրանց արմատը մեկն է. պատկերային տիպի մտածողության անբավարար հասություն նրանց մեջ, ովքեր բնատուր օժտված են պատկերային ինտելեկտով: Նման վախեր եւ ֆոբիաներ ունեն ի ծնե պատկերային մտածողությամբ անձինք: Նրանք, այսպես կոչված, զգայական խառնվածքով մարդիկ են՝ դերասաններ, նկարիչներ եւ այլն: Այսինքն՝ նրանք, ովքեր մտածում են պատկերներով եւ հույզերով:
5. Վախ սեռական մերձեցումից
Այս վախը հատուկ է ոչ միայն 16-ամյա անչափահասներին, այլ նույնիսկ լիովին հասուն 40-ամյա տղամարդկանց, երբեմն էլ կանանց: Զարմանալիորեն այդ վախը կրում են այն մարդիկ, որոնք ունեն ավելի բարձր լիբիդո, քան մյուսները: Բայց չնայած դրան՝ առկա է նաեւ բարդ սեքսուալություն՝ առաջին անհաջող փորձի կամ մանկական տարիքում կրած խորը վիրավորանքների եւ ճնշված հույզերի պատճառով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր