ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել          Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին       «Օրենքով գողերը» դատի կտան Վրաստանի նախագահին    

13 փետ 2018 10:00

Սեյրան Սարոյանը` Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն քավոր կկագնի. «Հրապարակ»

Սեյրան Սարոյանը`  Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն քավոր կկագնի. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը ստանձնել է 2000 թ․ սպանությունների եւ զինված բանդայի կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի որդու ամուսնության քավորի պարտականությունները։ Տեր-Սահակյանը, հիշեցնենք, նման պատժի արժանացավ մի պատճառով, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվեց։ Սիրադեղյանի գործի երկրորդ մասով անցնող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը ցուցմունք տվեց Սիրադեղյանի դեմ, 6 տարի ազատազրկման դատապարտվեց եւ վաղուց ազատության մեջ է։ Մենք տեղեկացանք, որ Սեյրան Սարոյանը հնուց եկած մտերմություն ունի Տեր-Սահակյանի հետ։ Մոտ մեկ շաբաթ առաջ նրա ապագա սանիկների «խոսքկապն» է եղել՝ հարսնացուի տանը։ Հենց այդ նեղ ընտանեկան արարողությանն էլ մասնակցել է գեներալը»։ 
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր