16:33 - Սա Հրայր Թովմասյանի գրիչն է, երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ         17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան      16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց    

13 փետ 2018 09:45

Ինչո՞ վ է զբաղվելու Միքայել Մինասյանը. նա դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»

Ինչո՞ վ է զբաղվելու Միքայել Մինասյանը. նա  դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին. նա վերադառնալու է Հայաստան: Ու քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե ապրիլյան զարգացումներին ընդառաջ` առանցքային խաղացողի համբավ ունեցող Մինասյանը իշխանության մի մասն իր ձեռքն է վերցնելու եւ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ:
 
Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց Միքայել Մինասյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Դեսպանատնից եւս հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել դեսպանի հրաժարականի մասին տեղեկությունը: Մեր աղբյուրը, սակայն, փոխանցում է, որ 5 տարի դեսպան աշխատած Մինասյանը մասնավոր զրույցում ասել է, թե իր ուժերի սահմաններում արել է հնարավորը այդ պաշտոնում, եւ հեռանալու ժամանակն է: Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու հարցին, ապա նույն աղբյուրը չի հաստատում պտտվող լուրերը եւ պնդում է, որ դեսպանի կարգավիճակից դուրս գալուց հետո` ամռան սկզբից, Միքայել Մինասյանը պատրաստվում է ղեկավարել Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային մի մեծ ստարտափ»: 

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր