11:40 - Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում գետում հայտնաբերված երիտասարդի մահվան մասին         11:20 - Լոռու մարզում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին      11:00 - «Աէրոֆլոտ»-ի խնդրահարույց որոշումը. «Ժողովուրդ»    

13 փետ 2018 12:45

Ինչպես էր Տարոն Մարգարյանը փորձում փրկվել կոյուղու ջրից. մանրամասներ. տեսանյութ

Ինչպես էր Տարոն Մարգարյանը փորձում փրկվել կոյուղու ջրից. մանրամասներ. տեսանյութԱյսօր Երեւանի ավագանու նիստում լարված իրավիճակ է: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում: «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն: Այդ ընթացքում ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից: Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: 


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր