18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

13 փետ 2018 13:05

Կրակոցներ՝ Գավառում. տուժողը բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստացել

Կրակոցներ՝ Գավառում. տուժողը բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստացելՆախօրեին Գավառում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական կոմիտեից տեղեկատվության համաձայն, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, հավելելով նաև, որ կատարվում են քննչական գործողություններ:
Տուժող՝ Գավառի 31-ամյա բնակիչը, վնասվածքներ է ստացել զույգ ստորին վերջույթների և կոնքի, ինչպես նաև՝ աջ սրունքի, աջ ազդրի վերին երրորդական շրջանում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր