11:40 - Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում գետում հայտնաբերված երիտասարդի մահվան մասին         11:20 - Լոռու մարզում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին      11:00 - «Աէրոֆլոտ»-ի խնդրահարույց որոշումը. «Ժողովուրդ»    

13 փետ 2018 16:20

Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. նա անուններ է տվել

 
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ՀՀ ոստիկանապետին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:
Ստորեւ ներկայացնում ենք հաղորդման տեքստը.
«Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին,  տեղի է ունեցել Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստը: Նիստի ընթացքում  տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը եւ մի քանի այլ անձիք:
Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին  սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել եւ շրջափակել էին նիստերի  դահլիճը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր