22:05 - Աշխատանքի առաջարկ Hayacq.com կայքում         22:00 - Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. հանձնաժողովը չի խոչընդոտելու ՀՀ կայուն զարգացման գործընթացին      21:45 - Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾ    

13 փետ 2018 19:10

Արամ Մանուկյանի հուշարձանը կտեղադրվի

 
Երեւանի ավագանին այսօր՝ փետրվարի 13-ին որոշում է  կայացրել Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրել մայրաքաղաքի Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։
Ներկայացնելով որոշման նախագիծը` Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը նշել է, որ արձանի տեղադրումը նախատեսվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում եւ, հաշվի առնելով հայոց պետականության ստեղծման գործում Արամ Մանուկյանի նշանակալի ավանդն ու ծավալած գործունեությունը, Երեւանի քաղաքապետարանի կողմից 2017թ. հունիսի 19-ին հայտարարվել էր Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017թ. սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը:
Երեւանի ավագանին քննարկել եւ հավանություն է տվել մայրաքաղաքի Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագծին:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր