13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել         13:17 - Տեսանյութ.Սա՞ էիք ուզում, պրն Բաբուխանյան. Լենա Նազարյանը ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների մեծ փաթեթը      12:42 - Տեսանյութ.Նորից 50 մլն վարկ ենք վերցնում ՝ թոշակ, նպաստ բաժանելու համար.Ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է    

14 փետ 2018 12:30

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Լևոն Տեր-ՊետրոսյանինՆիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում նամակ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին: Նամակում մասնավորապես գրված է.
 
«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետևյալ նամակը․
ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.
Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին և անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաև, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։
 
Կանխավ շնորհակալություն։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ`ԵԼՔ խմբակցության ղեկավար»


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր