18:40 - Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն         18:15 - Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ      18:00 - Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց    

14 փետ 2018 14:10

Սերժ Թանկյանն անդրադարձել է երեկ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին

Սերժ Թանկյանն անդրադարձել է երեկ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին«System of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկjանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ավագանու նիստի իրադարձությունների մասին հոդվածն ու գրառում կատարել: «Պարզապես սարսափելի է»,- տեղի ունեցած միջադեպն այսպես է բնութագրել աշխարհահռչակ երաժիշտը:

Երեկ  ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստերի դահլիճ էին եկել Նուբարաշենի կոյուղաջրերը՝ տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։ Լարվածությունն ավելի էր մեծացել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձել էր տարաներից մեկը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ ՀՀԿ ներկայացուցիչների և «Երկիր Ծիրանի»-ի անդամների միջև ծեծկռտուք էր սկսվել:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր