17:15 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:42 - Տեսանյութ. Մոսկվայում ամբաստանյալը դատարանից առաստաղի միջոցով փախչելու փորձ է կատարել      16:23 - Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա    

14 փետ 2018 19:30

Հինգ սխալ, որոնք թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրը

 
Մակարոնը լվանալը
Խոստովանեք, որ հաճախ եք հենց այսպես վարվում՝ եփած մակարոնը ջրով լվանում եք: Ամենայն հավանականությամբ, այսպես են վարվել ձեր մայրիկն ու տատիկը, եւ ձեր գործողությունները ընդամենը «գենետիկ հիշողության անդրադարձն» են: Բայց եթե մեր մայրիկների եւ տատիկների դեպքում ամեն ինչ հասկանալի է (այն տարիներին մակարոնեղենն, անկեղծ ասած, միանգամայն կասկածելի որակ ուներ), ապա այսօր մակարոնային արտադրանքը լվանալու սովորությունը իր այժմեականությունը պարզապես կորցրել է, իսկ ուղղակիորեն մտել է առասպելների կարգի մեջ, որոնք վաղուց մոռանալու ժամանակն է:
Այսպիսով, ինչո՞ւ չի կարելի եփած մակարոնը լվանալ: Որովհետեւ եփելու ժամանակ մակարոնի մակերեւույթին արժեքավոր օսլա է առաջանում, որն իր հերթին օգնում է, որ սոուսը լավ ներծծվի: Իտալիայում, որն աշխարհում պաստայի տարբեր տեսակների չեմպիոնն է, տնտեսուհիներն, օրինակ, նույնիսկ ջուրը, որի մեջ մակարոնը եփվել է, չեն թափում, այլ օգտագործում են չափազանց խիտ սոուսների համար:
Արգանակի մեջ եփելու սկզբում աղ լցնելը
Մտաբերեք, թե որքան հաճախ եք, օրինակ, տավարի մսի շքեղ կտոր գնելիս եւ դրանից սքանչելի արգանակի հիմքով ցնցող ապուր պատրաստելու մասին երազելիս, ի վերջո, հայտնաբերել, որ ամեն ինչ, կարծես, վատ չէ, միայն թե չափից ավելի աղի է: Իսկ գիտեք ինչո՞ւ: Հենց այն պատճառով, որ արգանակի մեջ աղ եք լցրել պատրաստելու ամենասկզբում: Եփելիս ջուրն անխուսափելիորեն գոլորշիանում է եւ ստիպված ես լինում այն ավելացնել ու համապատասխանաբար՝ նաեւ աղը:
Սոդան քացախով մարելը
Եվս մեկ միանգամայն անօգուտ «ողջույն անցյալից»: Բայց ինչպե՞ս թե, հակադարձում եք դուք, չէ՞ որ մեր մայրիկներն ու տատիկները պարբերաբար այս հնարքից են օգտվել, եւ մենք բոլորս հիշում ենք, թե դրանից հետո ինչպիսի ցնցող կարկանդակներ էին ստացվում:
Հիշելը՝ հիշում ենք, բայց ավելորդ չի լինի իմանալ, որ սոդան քացախով մարելիս ամբողջ ածխաթթու գազը, որը եւ պետք է խմորին նրբություն հաղորդի, օդ է ցնդում: Իսկ, ահա, խմորի բարձրանալու համար պատասխանատու է հենց սոդան, որին քիմիական այս փորձի ընթացքում բախտ է վիճակվել չմարած մնալ:
Կտրատելուց անմիջապես հետո կարտոֆիլը տապակելը
Քանի՞ անգամ եք ջեռոցից գյուղական ոճով պատրաստվող կարտոֆիլի տապակը հանելուց հետո, որը հռչակված է իր խրթխրթան կեղեւով, հայտնաբերել, որ փաստացի լավագույն դեպքում խորշոմապատ շերտեր եք ստացել:
Գաղտնիքը բացահայտենք. կարտոֆիլի շերտերը տապակի մեջ դնելուց առաջ մեկ-երկու ժամ սառը ջրով թրջեք: Ջրում անցկացրած ժամանակի ընթացքում կարտոֆիլն ազատվում է ավելորդ օսլայից, եւ տապակելուց հետո դուք կհասնեք նույն ախորժալի կեղեւին:
Շաքարը բուլկիի մեջ, աղը՝ ապուրի
Ա՛յ սա սխալ է: Սխալ է շաքարն արհամարհել ոչ քաղցր ճաշատեսակներ պատրաստելիս, եւ աղը՝ քաղցր ճաշատեսակների դեպքում: Բնականաբար, մենք խորհուրդ չենք տալիս բորշի մեջ այնքան շաքար ավելացնել, որքան ավելացնում եք, օրինակ, մուրաբա պատրաստելիս: Սակայն ապուրների եւ երկրորդ ճաշատեսակների մեջ մեկ փոքր պտղունցը, հատկապես այն ճաշատեսակների մեջ, որոնցում լոլիկի նման թթու բաղադրիչներ կան, կարող է համը որակապես լավացնել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր