Թուրքիայի նպատակը Լեռնային Ղարաբաղի վերանվաճումը հեշտացնելն է․նա բորբոքում է կրակը Հայաստանի եվ Ադրբեջանի միջեւ          Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ.Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին       Պուտինը 2 անգամ խոսեց Փաշինյանի հետ, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ ոչ.«Ժողովուրդ»    

09 հուլ 2016 12:28

Հանգստյան օրերի եղանակային կանխատեսումները

Հուլիսի 9-10-ը հանրապետության շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, և 11-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 
Հուլիսի 9-10-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Ամսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր