20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

14 փետ 2018 21:00

Սոբչակը պահանջում է չեղյալ հայտարարել Պուտինի թեկնածության գրանցումը

 
Քսենիա Սոբչակը ՌԴ Գերագույն դատարան է դիմել նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածության գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով, գրում է Meduza-ն՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Քսենիա Չուդինովային:
Սոբչակը, ով նույնպես առաջադրվել է 2018-ի մարտի ընտրություններում ամենաբարձր պետական պաշտոնի համար, նշում է, որ Վլադիմիր Պուտինը «իրավունք չունի առաջադրվել եւ գրանցվել որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու», քանի որ արդեն երեք անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2012 թվականին Պուտինը Դմիտրի Մեդվեդեւի հետ պայմանավորվել է «ՌԴ նախագահի պաշտոնի ժամանակավոր զիջման մասին ` որոշակի ժամկետից հետո այն վերադարձնելու պարտավորությամբ»:
Սոբչակի հայցով դատական նիստը նախատեսված է փետրվարի 16-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ԿԸՀ-ն ասել է, որ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի մասնակցության համար արգելքներ չկան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր