17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

14 փետ 2018 20:45

Վալենտինի օրը 21-ամյա աղջիկը երազում է դոնորական սիրտ նվեր ստանալ

 
Շատ աղջիկներ Սուրբ Վալենտինի օրը ցանկանում են ծաղիկներ, զարդարանք կամ այլ նվերներ ստանալ, իսկ 21-ամյա Շարլոտա Քարնին մի բանի մասին է երազում՝ նոր սրտի: Աղջիկը տառապում է իր կյանքին սպառնացող ռեստրիկտիվ կարդիոմիոպատիայով, իսկ փրկել նրան կարող է միայն դոնորական սիրտը:
«Միակ սիրտը, որը ես կցանկանայի ստանալ փետրվարի 14-ին, իսկականն է: Նախկինում ես շատ ակտիվ եւ շփվող էի, իսկ հիմա իմ կյանքի որակն ամբողջովին փոխվել է: Եթե նոր սիրտ չգտնեմ, կմեռնեմ: Իմ սիրտը մի օր պարզապես կդադարի զարկել: Եվ եթե ես նոր սիրտ գտնեմ, կարող եմ կրկին ծնվել, կարող եմ նորմալ կյանք վարել, դուրս գալ տնից, տեսնել ընկերներիս: Նույնիսկ եթե նոր սիրտը ինձ լրացուցիչ 5 տարի նվիրի, ինձ համար դա բավարար կլինի»,- ասել է Շարլոտը, որն այժմ հիվանդության պատճառով չի կարողանում տնից դուրս գալ:
Շարլոտին տարիներ շարունակ անհանգստացրել են շնչառական խնդիրները եւ հոգնածությունը քայլելիս, բայց քայլում էր, սակայն ռեստրիկտիվ կարդիոմիոպատիան նրա մոտ ախտորոշվել է միայն 2017 թվականի հունվարին:
Ռեստրիկտիվ կարդիոմիոպատիան կարդիոմիոպատիայի տեսակ է, որի դեպքում միոկարդի խտացման պատճառով սրտի խցիկների՝ արյամբ լցվելը սահմանափակվում է: Արյան հոսքի նվազման պատճառով աստիճանաբար դիաստոլիկ դիսֆունկցիա է զարգանում՝ հանգեցնելով սրտի անբավարարության:
Սկզբում Շարլոտը մտածում էր, որ իր ախտանիշների պատճառը ասթման է, բայց շուտով մի շարք թեսթերի արդյունքում պարզվեց, որ նա շատ ավելի լուրջ հիվանդություն ունի: Ավելին, նրան միայն 2 տարի է մնացել դոնորային սիրտ գտնելու համար: Աղջիկը ստիպված էր հրաժարվել համալսարանում իր ուսումից եւ սիրտը չծանրաբեռնելու համար շարժունակությունը հասցնել նվազագույնի:
«Ինձ ասացին, որ բուժում չկա, եւ չկա անգամ մի բան, ինչը կարող է բարելավել իմ վիճակը. մի օր սրտի փոխպատվաստում անհրաժեշտ կլինի: Ես արդեն ժամանակ չունեմ: Նույնիսկ եթե իմ բախտը բերի, եւ ես դոնորային սիրտ գտնեմ, դա ինձ եւս 10-12 տարվա կյանք կտա: Իհարկե, որոշ մարդիկ 30 տարի ապրում են դոնորային սրտով, բայց միեւնուն է՝ ինձ համար շատ դժվար էր, երբ իմացա այս ամենի մասին», - պատմել է Շարլոտը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր