18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

15 փետ 2018 15:01

Երևանում Toyota Camry-ի վրայից գողացել են 8 մլն արժողության համարանիշները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի Այգեձորի փողոցի բնակիչ՝ 65-ամյա Դավիթ Մալխասյանի դիմումի փաստով։
Աղբյուրի հաղորդմամբ, վերջինս Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ երեկ՝ փետրվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում իր որդու՝ նույն հասցեի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Մալխասյանին պատկանող Toyota Camry մակնինիշի ավտոմեքենայի վրայից գողացել են 66 TT 666 համարանիշները։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 8 մլն դրամ արժողության համարանիշներն ու այն գողացողին կամ գողացողներին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր