19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

09 հուլ 2016 11:45

«Կայզեր» սուպերմարկետի մոտից 2 երիտասարդ կտրած-ծակած վերքերով հոսպիտալացվել են

Հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առջևի պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած-վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Աբելյան 5 շենքի բնակիչ, 21-ամյա Գոռ Պետրոսյանը և «աջ թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակիչ, 21-ամյա Նելսոն Ասատրյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը: 

Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և կատարվածի մասին ի վիճակի չեն որևէ տեղեկություն հայտնել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մարգարյան փողոցի վրա գործող «Կայզեր» սուպերմարկետի մոտից, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր