Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

20 փետ 2018 17:48

Սա ամենահին և ամենաճշգրիտ հորոսկոպն է: Իսկ ո՞վ եք դուք ըստ այս հորոսկոպի

Զրադաշտականությունը՝ հին համաշխարհային կրոն է, որն իր ազդեցությունն է ունեցել իսլամի և քրիստոնեության կայացման գործում: Զրադաշտ քրմերը հավատում էին, որ տոտեմը մեծ ազդեցություն ունի մարդու ճակատագրի վրա և կազմել են 32 ցիկլանոց զրադաշտական հորոսկոպ:

Եղջերու
1938, 1970, 2002, 2034
Այս տարիներին ծնվածները՝ ուժեղ են, խարիզմատիկ և սկզբունքային: Նրանք միշտ ճշմարտության կողմնակիցներ են: Նրանք ունեն բազմաթիվ նոր մտքեր, որոնք շտապում են կյանքի կոչել: Թերություններից են՝ երբեմն նրանց պակասում է ինքնավստահությունը:
 
Ոչխար
1939, 1971, 2003, 2035
Ոչխարի տոտեմի տակ ծնվածների համար կարևորը՝ զգալ, որ իրենք ինչ-որ նմանատիպ հայացքներով միության մաս են կազմում: Նրանք հարգում են ավանդույթներն ու ժառանգական կապերը: Հրաշալի կատարողներ են, որոնք ղեկավարի հովանավորության կարիք ունեն:
 
Մանգուստ
1940, 1972, 2004, 2036
Այս տարիների ծնվում են ստեղծագործ և ազատատենչ մարդիկ: Նրանք բաց են, նրանց համար խորթ են գաղտնիքների պահպանումը: Մանգուստները շատ են սիրում ավանտյուրաներ, ըդորում նրանց միշտ սպասում է հաջողությունը: Մանգուստին կարելի է վստահել, նրանք երբեք չեն թողնի մտերիմին դժբախտության մեջ:
 
Գայլ
1941, 1973, 2005, 2037
Չափազանց խիզախ մարդիկ են, որոնք չեն վախենում ոչ մի դժվարությունից: Եթե նրանք ձանձրանում են, կարող են հանգիստ մտնել ինչ-որ պատմության մեջ: Հանգիստ կյանքը՝ գայլերի համար չէ: Հանուն մտերիմների՝ նրանք պատրաստ են ամեն ինչի:
 
Արագիլ
1942, 1974, 2006, 2038
Շատ ազնվազարմ մարդիկ են: Տունն ու ընտանիքը՝ նրանց համար ամենից կարևորն են: Սիրում են ճանապարհորդել, բայց միշտ վերադառնում են տուն: Նրանց համար շատ կարևոր է հարմարավետությունը, բայց նույն ժամանակ բնավորությամբ նրանք մինիմալիստ են: Ամուսնանում են միայն իրական սիրո առկայության դեպքում:
 
Սարդ
1943, 1975, 2007, 2039
Սարդի խորհրդանիշի տակ ծնվածները լի են սովորելու և ձեռագործության կրքով: Նրանք երբեք չեն շտապում, սակայն դանդաղ և հստակ շարժվում են դեպի իրենց նպատակը: Վաղ թե ուշ՝ սարդերը հասնում են իրենց ուզածին:
 
Օձ
1944, 1976, 2008, 2040
Խելացի և անկանխատեսելի անձնավորություններ են: Ոչ շատ մարդամոտ: օձերի մոտ լավ է զարգացած ինտուիցիան, նրանք ի ծնե փիլիսոփա են և ունակ են տեսնել մարդուն ներսից: Արտաքինից սառը մարդիկ են, սակայն շատ խորն են կապվում մարդկանց հետ:
 
Կուղբ
1945, 1977, 2009, 2041
Աշխատասեր են, սիրում են հարմարավետությունը, երբեք առանց գործի չեն նստում: Կուղբերին կարելի է վստահել: Հրաշալի ծնողներ են, նվիրված երեխաներ են: Կուղբերն երբեք չեն վհատվում՝ նրանք միշտ առույգ են և ուրախ: Հավատում են, որ ինչ էլ որ կատարվի՝ դա է լավը:
 
Կրիա
1946, 1978, 2010, 2042
Այս մարդիկ ոչ մի տեղ չեն շտապում: Կյանքում քայլում են դանդաղ, անշտապ, մանրակրկիտ ծանր ու թեթև անելով յուրաքանչյուր որոշում: Եթե կրիան ինչ-որ մեկին օգնել է, նա ոչ մի դեպքում այդ մարդուն այլևս միայնակ չի թողնի: Կրիաները բավական «հաստակաշի են», սակայն եթե նրանց նեղացրել եք… զգուշացեք:
 
Կաչաղակ
1947, 1979, 2011, 2043
Կաչաղակներն առանձնանում են խելքով և անհավանական ինտուիցիայով: Առաջին հայացքից այս մարդիկ շատախոս են, բայց դա միայն թվում է: Նրանք շատ ճարպիկ են, նրանց վրա միշտ կարելի է հույս դնել: Բիզնեսում նրանք իրենց հավասարը չունեն, նրանք հրաշալի կատարողներ և ղեկավարներ են: Կաչաղակները շատ արագաշարժ են, բաղտը միշտ նրանց կողմից է:
 
Սկյուռ
1948, 1980, 2012, 2044
Շատ արագաշարժ, ճարպիկ, տնտեսող և թվում է թե թեթևամիտ են սկյուռերը: Բայց թեթևամտությունը՝ խաբուսիկ տպավորություն է: Իրականում սկյուռերի համար շատ կարևոր են ընտանիքը, ամուսնությունը և երեխաները: Նրանց բնորոշ է տրամադրության կտրուկ անկումը: Սկյուռերը շատ կոնսերվատիվ են: Նրանց համար շատ դժվար է փոխել պլանները և կյանքի հայացքները:
 
Ագռավ
1949, 1981, 2013, 2045
Միայնակ մարդիկ են: Նրանք տանել չեն կարողանում օտար մարդկանց և ընդհանրապես բոլորի կողմից ճնշումները: Մեծամասամբ, ագռավները ընտանիք են կազմում բավական հասուն տարիքում: Չեն սիրում կախված լինել շրջապատող մարդկանցից և հենց այդ պատճառով, երբեք ոչ մեկից ոչինչ չեն խնդրում և պարտք չեն վերցնում:
 
Աքլոր
1950, 1982, 2014, 2046
Խիզախ, վճռորոշ, արդարացի մարդիկ են: Հանուն ճշմարտության աքլորները պատրաստ են նետվել մարտի: Միշտ սկսած գործը ավարտին են հասցնում: Թերություններից են՝ երբ աքլորը ձանձրանում է, նա կարող է «ծաղրել» շրջապատող մարդկանց: Այդ պատճառով, նրան այդքան էլ չեն վստահում կոլեկտիվում:
 
Խոյ
1951, 1983, 2015, 2047
Խոյի տոտեմի տակ ծնվածները շատ համբերատար և աշխատասեր մարդիկ են: Նրանք մաքուր են հոգով և մի փոքր միամիտ են: Չնայած նրան, որ առաջին հայացքից խոյերը ինքնավստահ են, նրանց հարկավոր է մեկը, ով կուղեկցի նրանց ամբողջ կյանքում: Խոցելի և նեղացկոտ, սակայն սեփական կարծիքը պաշտպանում է մինչև վերջ:
 
Փորսուղ
1952, 1984, 2016, 2048
Փակ և գաղտնապահ մարդիկ են, որոնց համար շատ դժվար է շփվելը: Սակայն մի անգամ վստահելով մեկին, փորսուղը կարող է շատ երկար կապնվել նրա հետ: Շատ խնայող են, տնտեսվար և սիրում են աշխատել: Հարգում են ավանդույթները և բավական կոնսերվատիվ են:
 
Ուղտ
1953, 1985, 2017, 2049
Ուղտի խորհրդանիշի ներքո ծնվում են խելացի և խորաթափանց մարդիկ: Բավական սկեպտիկ են և ճշտի իսկական ջատագով: Ուղտերին կարելի է վստահել, նրանք երբեք չեն շեղվում նշված ուղղուց: Ամուսինը / կինը և երեխաները ուղտի համար չափազանց մեծ դեր ունեն, չնայած նրան, որ նրանք հազվադեպ են արտահայտում իրենց զգացմունքները:
 
Ոզնի
1954, 1986, 2018, 2050
Ոզնիներն հավատում են միայն իրենք իրենց: Երբեք չեն շեղվում նշված նպատակից: Ընկերություն անելը նրանց հետ հեշտ է, իսկ ահա ապրելը՝ հեշտ չէ, քանի որ ոզնիները անտանելի  կոկիկներ են, որոնք կարգ ու կանոն են պահանջում հարևաններից: Նրանց մանրախնդրությունը հաճախ հասնում է աբսուրդի աստիճանի:
 
Եղնիկ
1955, 1987, 2019, 2051
Եղնիկները՝ բավական թեթևամիտ անձնավորություններ են: Նրանք չեն սիրում դժվարություններ և փորձում են քայլել արդեն հարթված ճանապարհներով: Նրանք վախվորաց են: Դժվարությունները վախեցնում են նրանց: Իսկ ահա ֆլիրտում՝ եղնիկները վարպետներ են: Հաճախ տաղանդավոր են արվեստի ոլորտում, ռոմանտիկ են և թեթև:
 
Փիղ
1956, 1988, 2020, 2052
Փղի տոտեմի ներքո ծնվածները՝ մարդիկ են որոնք պահպանում են ավանդույթները: Նրանք հետևում են կոլեկտիվին և միշտ պաշտմանում  են որևէ միության (ընտանիք, գործընկերներ, ընկերություն) շահերը: Ունեն բոլոր հնարավորությունները դառնալ հրաշալի ղեկավար: Հաճախ լինում են անվստահ և անինքնավստահ:
 
Ձի
1957, 1989, 2021, 2053
Աշխատասեր և խիզախ մարդիկ են: Որոշակիորեն նման են փղերին՝ ի ծնե կոլեկտիվիստ են: Գերադասում են աշխատել թիմում: Սիրում են պլաններ կազմել, հաճախ տառապում են ավելորդ ինքնավստահությունից: Այդ պատճառով կյանքը հաճախ հարվածում է նրանց: Ձիերի ճանապարհին ավելի լավ է չկանգնել: Շարժվելով դեպ նպատակը, նրանք կարող են անցնել նույնիսկ գլուխների վրայով:
 
Հեպարդ
1958, 1990, 2022, 2054
Ազնվազարմ մարդիկ, ովքեր ունակ են լուծում տալ յուրաքանչյուր իրավիճակին: Միշտ պաշտպանում են թույլերին: Հիասքանչ ստրատեգներ են, կարողանում են գրագետ որոշումներ կայացնել: Հեպարդները երբեմն նենգ են, բայց ոչ մարդկանց նկատմամբ, այլ նպատակներին հասնելու նկատմամբ: Նրանք նահանջում են՝ միայն ուժ հավաքելու նպատակով:
 
Սիրամարգ
1959, 1991, 2023, 2055
Ի ծնե աշխարհիկ մարդիկ են: Թվում է, թե նրանք ծնվում են, որպեսզի փայլեն հասարակության մեջ: Սիրամարգերը բավական տաղանդավոր են, ամբողջ կյանքի ընթացքում իրենց մեջ ունակություններ են բացահայտում, որոնց մասին նույնիսկ գաղափար չունեին: Չեն կապվում նյութականի հետ: Աշխատած գումարը սիրամարգերը ծախսում են րոպեական ցանկությունների վրա:
 
Կարապ
1960, 1992, 2024, 2056
Ի ծնե իդեալիստներ են: Կարապները շատ խոցելի և զգացմունքային բնավորություն ունեն: Նյութականը՝ խորթ է նրանց համար, նրանք հետևում են իրենց բարձր իդեալներին: Արժեվորում են ընտանեկան հարաբերությունները, սակայն շատ կարապների այդպես էլ չի հաջողվում ընտանիք ստեղծել: Լուրջ հարցերում մարդիկ փորձում են հույս չդնել նրանց վրա: Կարապներին՝ իրենց է հարկավոր աջակցություն դրսից:
 
Լուսան
1961, 1993, 2025, 2057
Լուսանները սիրում են տարատեսակ ավանտյուրաներ: Նրանց բնորոշ է տրամադրության անկումները: Նրանք կարող են լինել լուռ, փափլիկ փիսիկներ, իսկ վայրկյան անց վերածվել վտանգավոր գիշատիչի: Դա վախեցնում է շրջապատող մարդկանց և հենց այդ պատճառով լուսանների համար դժվար է որևէ հարաբերություն կառուցելը: Ծայրահեղ իրավիճակներում, այս տոտեմի տակ ծնվածները ցուցադրում են իրենց լավագույն կողմերից:
 
Ավանակ
1962, 1994, 2026, 2058
Ավանակի տոտեմի ներքո ծնվածները՝ համառ են և աշխատասեր: Նրանք, թվում է, կարող են ամեն ինչ: Յուրաքանչյուր դժվարություն ավանակները հաղթահարում են հպարտ, բայց տանել չեն կարողանում մեկ բան՝ կոնֆլիկտներ: Կոնֆլիկտների ժամանակ ավանակները դառնում են լռակյաց և հրաժարվում են կատարել որևէ աշխատանք: Ավանակների վրա միշտ կարելի է հույս դնել, բայց չի կարելի մոռանալ նրաց պարբերաբար բարի բառեր ասելը:
 
Սպիտակ արջ
1963, 1995, 2027, 2059
Այս տոտեմի ներքո ծնվածները՝ ազնիվ են, բարի և սիրառատ: Շատ համբերատար են, բայց ոչ մի դեպքում չի կարելի խաղալ նրանց համբերության վրա: Նրանք կարող են վերածվել իսկական գիշատիչի: Սպիտակ արջերը սիրում են պաշտպանել շրջապատողներին: Նրանց հետ կառուցվում են, յուրաքանչյուր առումով, շատ բարենպաստ հարաբերություններ:
 
Արծիվ
1932, 1964, 1996, 2028
Արծիվները ի ծնե իրենց համարում են մի փոքր բարձր, քան ուրիշները: Նրանք հպարտ և ազնիվ մարդիկ են: Հրաշալի ղեկավարներ են, ովքեր երկար և համառորեն գնում են դեպի նպատակը: կարողանում են ղեկավարել և արագ որոշումներ կայացնել: Արծիվների մոտ լավ է զարգացած ինտուիցիան: Եվ երբեմն թվում է, թե նրանք կարողանում են կանխատեսել ապագան:
 
Աղվես
1933, 1965, 1997, 2029
Խորամանկ և շատ խելացի մարդիկ են: Նրանք կարողանում են լուծել յուրաքանչյուր վեճ: Խիզախ են և էներգիայով լեցուն: Ունակ են պատվով դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից: Աղվեսների ամենագլխավորը վախը՝ տաղտկալի, միօրինակ կյանքն է: Դեպի նրանց մարդիk ձգվում են, չնայած շատերը գիտեն, որ աղվեսների հետ ավելի լավ է չկապվել:
 
Դելֆին
1934, 1966, 1998, 2030
Խելացի, բայց շատ գաղտնապահ մարդիկ են: Ընդորում դելֆինները չափազանց խաղաղասեր են, երբեք չեն մասնակցում վեճերին և կոնֆլիկտներին: Միշտ պատրաստ են օգնության հասնել, բայց փոխարենը ոչինչ, երբեք չեն սպասում ի պատասխան: Զարմանալիորեն շատ խորաթափանց են և ունեն հրաշալի ինտուիցիա:
 
Վարազ
1935, 1967, 1999, 2031
Վճռական, խիզախ և ինքնաբավ մարդիկ են: Վարազները սիրում են առաջնորդել և չեն վախենում մրցակցությունից: Նրանք ինքնավստահ են, սակայն միշտ լսում են մտերիմների կարծիքները: Ընտանիքն ու ընկերները վարազների համար ամեն ինչ են: Որքան դժվար բնավորություն էլ, որ նա ունենա՝ մտերիմների հետ նա ուղղակի քնքշության մարմնացումն է:
 
Բու
1936, 1968, 2000, 2032
Բուերն ակտիվանում են գիշերը: Հենց այդ ժամանակ է նրանց էներգիան հասնում գագաթնակետին: Բուերի մոտ լավ է զարգացած ինտուիցիան, բայց նրանք չեն վստահում իրենք իրենց՝ ի ծնե կասկածամիտ լինելու պատճառով: Բուերը (հաճախ տղամարդիկ) շատ պարփակված են, նրանց դժվար է նոր ծանոթություն ստեղծելն ու ընտանիք կազմելը:
 
Բազե
1937, 1969, 2001, 2033
Բազեները կարող են լինել մեծագույն մարդիկ, բայց բնույթով անկարգ և թափթված լինելը խանգարում են նրանց նպատակներին հասնելուն: Նրանց ղեկավար է հարկավոր, ով կկարողանա նրանց ուղղորդել: Բայց այ քեզ անհաջողություն՝ բազեներն այնքան հպարտ են, որ տանել չեն կարողանում և չեն թույլատրում ոչ մի ուղղորդում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր