17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

20 փետ 2018 19:50

Կադրային փոփոխություններ քննչական կոմիտեում

 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 19-ի թիվ 96-Ա հրամանով՝ արդարադատության գնդապետ Գրիգոր Սարգսյանն ազատվել է  ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ ՔԿ նախագահի՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ստորագրած թիվ 98-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Զարգարյանը:
Նույն օրվա մեկ այլ հրամանով Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր