Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

21 փետ 2018 12:30

Ինչո՞ւ է երիտասարդը ծեծելով սպանել հորեղբորը. պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած դեպքի մանրամասները

2018 թվականի փետրվարի 17-ին Սյունիքում դաժան ծեծի արդյունքում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության` դեպքի առթիվ ձերբակալվել էին 3 անձ, այդ թվում` մահացածի եղբոր որդին, որի անունն իրավապահները չեն հայտնում:
 
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ազգականների վիճաբանության վերաբերյալ որոշ մանրամասներ են  հայտնի դարձել: Մասնավորապես վիճաբանության պատճառը եղել է այն, որ Վ. Մանուչարյանը հեռախոսով անձնական բնույթի նամակներ է գրել: Սա հայտնի է դարձել նրա ընտանիքի անդամներին, եւ 23-ամյա եղբորորդին որոշել է հարցերը պարզելու համար հանդիպել նրան, վիճաբանել, եւ արդյունքում ստացած վնասվածքներից Մանուչարյանը մահացել է: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր