14:49 - «Գողական կոնֆլիկտի» զոհ դարձած հայկական օդանավի պատմությունը. ի՞նչն էր վթարի պատճառը         14:30 - 180 աստիճանի շրջադարձ է լինելու մեր երկրում՝500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կկառուցվի մի քանի գործարան      14:11 - Տեսանյութ. Նախարարությունը մերժել է բալետի արտիստի հարազատների խնդրանքը՝ վերջին հրաժեշտը տալ օպերայի շենքում    

23 փետ 2018 13:00

Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցվել են Մարտի 1-ի մեղավորների անունները․ տեսանյութ

Այսօր ԱԺ-ում մեկնարկեց 2008 թվականի Մարտի 1-2-ի թեմայով ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած լսումները։ Մինչ լսումների մեկնարկը, ներկաները հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ անվտանգությունը չի ցանկացել թույլ տալ Վարդգես Գասպարիին մուտք գործել շենք։
Նախագիծը ներկայացնելուց հետո Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ հարցը համարվել է արտահերթ եւ ընդգրկվել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ու կքննարկվի փետրվարի 27-ին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր ելույթում նշեց, որ «տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից, պետական ռեսուրսների ողջ համալիր օգտագործմամբ, համատարած զանգվածային բռնությունների կիրառում՝ քաղաքական ընդդիմության եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի համար կան բավարար փաստեր՝ պատասխանատվության ենթարկելու այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊՆ նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ՝ Հայկ Հարությունյանին, ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին՝ կապ չունի թե ինչ է եղել (մահացել է խմբ․)»։ Նա նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանատվություն է կրում իր նախագահության օրոք, մինչ այժմ այդ հանցագործությանը իրավական գնահատական չտալու համար։ Քանի որ ինքն է նշանակում հատուկ քննչական ծառայության պետին, ինքն է նշանակում ԱԱԾ պետին, ինքն է առաջարկում Գլխավոր դատախազի թեկնածուին։




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր