17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

09 հուլ 2016 16:09

Հալեպում հայեր են վիրավորվել

Հալեպի Նոր գյուղ թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են Հռիփսիմե Ղազարյանը և Սոսի Ղազարյան-Հեքիմյանը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:

Հռիփսիմե Ղազարյանի վիճակը կայուն է, դուրս է գրվել հիվանդանոցից, Սոսի Ղազարյան-Հեքիմյանը պետք է վիրահատվի:

Հիշեցնենք, որ գրոհայինները նախօրեին ռմբակոծել են Հալեպի տարբեր շրջանները: Ըստ աղբյուրի, 40 մարդ զոհվել է, մեծ մասը երեխաներ են, 250 մարդ վիրավորվել է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր