Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ասեմ...Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները          Կառավարության նոր նախագիծը. հնարավո՞ր է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու կարիք չլինի       Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության    

09 հուլ 2016 16:43

ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչ խաղը` Կարապի լճի հարակից տարածքում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում հուլիսի 10-ին` ժամը 21:30-ից Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիրը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ֆրանսիա-Պորտուգալիա եզրափակիչ խաղի մեկնարկը, ժամը 23:00-ն, կազմակերպված տոնական ծրագրի շրջանակում իրենց կատարումներով հանդես կգան սիրված երգիչ-երգչուհիներ, ներկաներին կողջունեն հանրահայտ մարզական մեկնաբաններ, ինչպես նաև կանցկացվեն անակնկալ խաղարկություններ, որոնք կշարունակվեն նաև ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչ խաղի ընդմիջման ընթացքում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր