17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

24 փետ 2018 18:20

Էրդողանը կարող է չընտրվել նախագահ․ Թուրքիայի նախկին փոխվարչապետ

 
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Շեները մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում 2019-ի նախագահական ընտրություններին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Շեները հայտարարել է, որ եթե ընդդիմությունը լուրջ սխալներ չգործի նախագահական ընտրություններից առաջ, ապա Էրդողանը հաջորդ նախագահ չի կարող ընտրվել։
Նշենք, որ Թուրքիայի սոցհարցումներով զբաղվող կազմակերպությունները եւս ավելի վաղ հայտարարել էին, թե ընդդիմության միավորման դեպքում Էրդողանը չի կարող դառնալ նախագահ, որից հետո Էրդողանը նախընտրական դաշինք է ստեղծել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր