16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին         16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են      15:55 - «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ ուղիղ    

27 փետ 2018 17:50

5 հիվանդություն, որոնցով կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են հիվանդանում

 
Տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների հետ. վերարտադրողական տարիքի կանանց հորմոնալ համակարգը նրանց պաշտպանում է կաթվածից եւ մի շարք այլ հիվանդություններից: Կան հիվանդություններ, որոնցով հիվանդանում են միայն տղամարդիկ, օրինակ՝ հեմոֆիլիան: Սակայն կան նաեւ հիվանդություններ, որոնք ավելի հաճախ կանանց են ախտահարում:

Օստեոպորոզ
Կանանց ոսկորները սովորաբար ավելի բարակ են, այդ պատճառով դաշտանադադարից հետո ավելի արագ են կորցնում հանքային խտությունը, որը կարող է բերել օստեոպորոզի զարգացման:
Աղեստամոքսային խնդիրներ
Աղեստամոքսային հիվանդությունների նկատմամբ կանայք ավելի խոցելի են, քան տղամարդիկ: Ուղեղի կառուցվածքի տարբերությունները եւ ինհիբիտորային նեյրոտրանսմիտերների բարձր մակարդակը կանանց աղեստամոքսային առողջությունն ավելի փխրուն է դարձնում:
Դեպրեսիա
Հոգեկան այս վանգավոր խանգարմանը կանայք ավելի շատ են բախվում, քան տղամարդիկ: Դրանից բացի, կանայք ավելի հաճախ են բախվում դիսֆորիկ խանգարման, տագնապալի վիճակների հետ: Ավելին՝ միայն կանաց մոտ կարող է լինել հետծննդյան դեպրեսիա, հետդաշտանադադարի դեպրեսիա եւ նախադաշտանային համախտանիշ:
Դեմենցիա
Ըստ վիճակագրության՝ Ալցհեմերի հիվանդությամբ տառապող մարդկանց երկու երրորդը կանայք են: Այս վիճակագրության վրա ազդում է գենետիկան, հորմոնալ համակարգի առանձնահատկությունները, կանանց եւ տղամարդկանց ուղեղի աշխատանքի եւ ապրելակերպի տարբերությունները: Հնարավոր է՝ սա ապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում, հետեւաբար ավելի մեծ տարիքի կանայք, երբ մարդկանց մոտ սովորաբար ծերունական տկարամտություն է ախտորոշվում, ավելի մեծաթիվ են:
ՍՃՓՀ
Եթե փորձագետներին հավատանք, ապա կնոջ անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները մեծացնում են այն հիվանդություններին բախվելու վտանգը, որոնք սեռական ճանապարհով են փոխանցվում: Հեշտոցի ներքին թաղանթն ավելի բարակ է, այն ախտածինների համար համապատասխան խոնավ միջավայր է ապահովում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր