17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

27 փետ 2018 19:45

Հղիությունը թաքցնելու նպատակով նորածնին սպանած տատիկը 10 տարով ազատազրկվեց

Աղջկա արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու նպատակով խեղդելու մեջ մեղադրվող Հրածին Փայտյանն այսօր՝ փետրվարի 27-ին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 10 տարվա ազատազրկման: Նշենք, որ դատախազը Հրածին Փայտյանի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել:
Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:  Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ սեպտեմբերի 27-ին ժամը 02:00-ի սահմաններում Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական տարիքում ծնված նորածին երեխային, այնուհետև նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ գցել արտաքնոցի փոսի մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հովածի 1-ին մասով՝ Սպանությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր